Overview

Երթակարգավար/ դիսպետչեր Jobs in Yerevan, Armenia at AMTJ LLC

Title: Երթակարգավար/ դիսպետչեր

Company: AMTJ LLC

Location: Yerevan, Armenia

ԱՄՏՋ ՍՊԸ փնտրում է կազմակերպված, արագ կողմնորոշվող և պատասխանատու երթակարգավարի/ դիսպետչերի, ով կապահովի առաքումների անխափան կազմակերպումն ու վարորդների երթուղիների արդյունավետ համակարգումը։

Մենք առաջարկում ենք

– Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։

– Մրցունակ աշխատավարձ։

– Բարեհամբույր և աջակցող թիմ։

– Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։

– Հարմարավետ աշխատանքային միջավայր։

Պարտականություններ

– Կարգավորել զանգերի կենտրոնի կողմից ընդունված պատվերների առաքման հերթականությունն ու երթուղիները։

– Բաշխել պատվերները առաքիչների միջև՝ ապահովելով արագ և արդյունավետ սպասարկում։

– Հետևել առաքումների ընթացքին և անհրաժեշտության դեպքում կատարել օպերատիվ փոփոխություններ։

– Պահպանել մշտական կապ առաքիչների և զանգերի կենտրոնի օպերատորների հետ։

– Արագ արձագանքել ուշացումներին, հասցեների փոփոխություններին և այլ արտակարգ իրավիճակներին։

– Ապահովել պատվերների ժամանակին առաքման գործընթացի վերահսկումը։

– Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ղեկավարությանը առաքումների ընթացքի վերաբերյալ։

Անհրաժեշտ որակավորումներ

– Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

– Դիսպետչերի, լոգիստիկայի, զանգերի կենտրոնի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

– Ռուսերեն լեզվի լավ իմացությունը պարտադիր է։

– Անգլերեն լեզվի բազային իմացությունը պարտադիր է։

– Համակարգչից ազատ օգտվելու հմտություններ (MS Office, էլեկտրոնային փոստ, առցանց քարտեզներ և այլ աշխատանքային ծրագրեր) ։

– Արագ տպելու և տեղեկատվությունը ճշգրիտ մուտքագրելու ունակություն։

– Բարձր պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։

– Վերլուծական մտածողություն և արագ որոշումներ կայացնելու ունակություն։

– Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ։

Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.